COVID-19 կլինիկական ուղեցույց

Կայքը ստեղծվել է ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և  «Բժշկական կամավոր միություն ընդդեմ ԿՈՎԻԴ-19» ՀԿ-ի սերտ համագործակցության շնորհիվ:

Ձախ հատվածում ներկայացված է Հարվարդի երկրորդ խոշոր կլինիկական հիվանդանոցի՝ Brigham and Womens’ Hospital (BWH)-ի ուղեցույցը՝ 21 բաժիններով, որոնցում ներառված են ինչպես նոր կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ընթացքի, ախտորոշման և բուժման վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ` նեղ մասնագիտական ոլորտներից տվյալներ:

Սույն ուղեցույցը թարգմանվել է որպես օժանդակ միջոց՝ բացառապես ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՎ ԱՅՆ ՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԻՆ: 

Նեղ մասնագիտական բաժիններից յուրաքանչյուրում նշված է տվյալ ոլորտի հայկական ասոցիացիայի կամ միության կարծիքը/մեկնաբանությունը նյութի վերաբերյալ: ՀՀ մասնագիտական միությունների (ասոցիացիաների) կողմից մշակված/թարգմանված գործելակարգերը, տեղեկատվական հոդվածները, այլ նյութերն ու հղումները հասանելի են կայքի կարճ ուղեցույցներ և նյութեր բաժիններում: 

Ուղեցույցի անգլերեն լեզվով բնագիրը հասանելի է covidprotocols.org կայքում: